Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է արգելոց-թանգարանի շահագործման և պահպանման բաժնի վարիչ Գագիկ Գրիգորյանը: Գագիկ Գրիգորյանն արգելոց-թանգարանի` աշխատանքից հեռացված վարիչի` Վարդան Գրիգորյանի որդին է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ մասնաճյուղն ունի 2 բաժնի վարիչ` էքսկուրսիոն և շահագործման, ինքն էլ շահագործման բաժնի վարիչի վրա դրել է նաև մասնաճյուղի բաժնի վարիչի պարտականությունները:
«Ես ընդամենը բաժնի վարիչի պարտականությունն եմ դրել նրա վրա, ոչ թե նշանակել բաժնի վարիչ: Ամենևին էլ պետք չէ շահարկել այն փաստը, որ նա Վարդան Գրիգորյանի որդին է: Ի՞նչ կապ ունի դա: Տղան մասնագիտությամբ հուշարձանագետ-թանգարանագետ է, լավ կադր է, լավ մասնագետ, իր աշխատանքներից էլ գոհ էի: Սկսնակ էլ չէ` 4-5 տարի է, ինչ աշխատում է «Զվարթնոց»-ում: Չգիտեմ` բարոյական կհամարե՞ն, թե՞ ոչ, բայց պետք չէ շահարկել այդ փաստը` Վարդան Գրիգորյանի տղան է, է, հետո՞»,- ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատվել էր Վլ. Պողոսյանի հրամանով` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պայմանագրերում կնքված կետերը պատշաճ չվերահսկելու համար: