Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահ է, որ հեղափոխություն չի լինելու: «Որովհետև կարծում եմ` բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ և հեղափոխություններ, էն հոգով, որ ես զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Հարցին, թե Ծառուկյանի շարժումն ինչի՞ կհանգեցնի` հաշվի առնելով, որ ինքը թերախներից մեկն է, ոստիկանապետը պատասխանեց. «Ո՞վ ա թիրախ: Ես չգիտեմ` դա ում ֆանտազիան ա: Ես թիրախ չեմ լինում, ես թիրախավորում եմ»:
Հարցին, թե ովքե՞ր են քաղաքական դաշտում իր թիրախները, պատասխանեց. «Իմ մոտ թիրախներ չկան: Բոլորն նրանք, ովքեր բարեպաշտ քաղաքացիներ են, օրենք չեն խախտում, իմ հարազատներն են, ընկերներն են, ով դա խախտում է, իմ թիրախում է»:
Դիտարկմանը, թե ներքին գործերի նախարարություն ստեղծելուց հետո խոսակցություններ կան, որ դրված է ոստիկանապետի ազատման հարցը, Գասպարյանն արձագանքեց. «Ոստիկանապետի ազատման հարցը լուծում, կարգավորում է հանրապետության նախագահը: Ով ինչ ա խոսում, որտեղ, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում»:
Ըստ նրա` նման խոսակցություններն իր աշխատունակության վրա չեն ազդում, ընդհակառակը` ավելի աշխատունակ են դարձնում:
«Ես 60 տարով եմ եկել պաշտոնավարելու, մնացել է 57»,-ասաց նա: