Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը` առաջարկվում է թեթևացնել հարկային բեռը ՓՄՁ-ների համար, իսկ ընտանեկան բիզնեսն ազատել հարկերից, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ օրենսդրական փաթեթը շատ սպասված էր, և որ փաթեթի մի մասը գտնվում էր ԲՀԿ ծրագրի տիրույթում:
ԲՀԿ-ական պատգամավորին մտահոգում էր այն վարչարարությունը, որը պետք է կիրառվի 39 հազար ՓՄՁ-երի նկատմամբ, որպեսզի մի քանի քայլով ստուգումներ իրականացնեն:
«Այդ ի՞նչ վարչարարական ռեսուրսներ եք օգտագործելու, որ այդ ստուգումներն իրականացնեք: Դա կստեղծի խառնաշփոթ վիճակ, հարկային տեսուչին ՓՄՁ-ի հետ անմիջական շփման տիրույթի մեջ մտցնելով` կլինեն բազմաթիվ գանգատարկումներ, մանավանդ, որ հարկային տեսուչների մոտ կա պրոֆեսիոնալիզմի պակաս»,- ասաց Միքայել Մելքումյանը` հավելելով, որ վարչարարական ռեժիմը պետք է փոփոխության ենթարկվի ու պարզեցվի:
Խոսելով ընտանեկան ձեռնարկատիրության մասին` նա նշեց, որ դա Հայաստանին բնորոշ է, որովհետև հայ ընտանիքները կարողանում են կազմակերպել ընտանեկան փոքր ձեռնարկատիրություն, սակայն ԲՀԿ-ն, ողջունելով գաղափարը, մերժում է 12 միլիոն դրամի շեմը: Պատգամավորը հաշվարկել է, որ 12 միլիոն դրամը օրական 30 հազար դրամի շրջանառությունն է, որից ընտանիքը կարող է ունենալ 3 հազար դրամ շահույթ:
«Ուստի ռիսկով պետք է գնանք դեպի 20, 25 միլիոն շրջանառության դրամի շեմը, որպեսզի ստեղծվի մարդկային իրավիճակ, որը կհամապատասխանի ժամանակի պահանջին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հայ իրականության մեջ պետք է խրախուսել ընտանեկան բիզնեսը: