|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սնանկության շեմը բարձրացնելու և պարտապանի կետանցի ժամկետն ավելացնելու օրենդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. հայտնում է Yerkir.am-ը։
«Սնանկության մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Ունենք մի իրավիճակ, երբ սնանկության շեմը մնացել է 1 մլն, արգելադրման շեմը` 1,5 մլն: Այժմ առաջարկում ենք սնանկության միջանկյալ շեմը դարձնել 2 մլն, որը ինքնանպատակ չէ»,- ասաց Միքայել Մելքումյանը։
ՀՀ արդարադատության փոխնախարարն առաջարկին դրական արձագանքեց։ Ասաց, որ բավական երկար ժամանակ ՀՀ-ում շեմը չի փոխվել, այնինչ այլ երկրներում պարբերաբար բարձրանում է։
«Մենք համաձայնել ենք 2 մլն դարձնել։ Ինչո՞ւ 3 միլիոն չենք դարձնում, որովհետև շեմը պետք է լինի համահարթ, ըստ մեզ, մեր տնտեսության պայմաններում»,- ասաց փոխնախարարը։
Նա նաև նշեց, որ իրենց համար ընդունելի է նախագծի մեկ այլ առաջարկ՝ պարտապանի կետանցի համար նախատեսված 60-օրյա ժամկետը դարձնել 90 օր։
Մանրամասն՝ տեսանյութում: