|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Էդվարդ Նալբանդյանը հատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգը ասաց, որ ուրախ է այցելել Երևան՝ Շվեդիայի դեսպանատան բացման և գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստան - Եվրամիություն փոխգործակցության հարցեր։
Նույն օրը` երեկոյան, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգի ներկայությամբ տեղի ունեցավ Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության կայքը: