կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 14:52
Աշխարհ

Թել Ավիվում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը

Թել Ավիվում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը

Թել Ավիվում Ռոշ հա-Շանա տոնի նախօրեին պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը. գրում է Vesti.co.il-ը՝ նշելով, որ այն տեղակայված է «Բեյթ-Տեքստիլ» շենքում։

Արարողությանը մասնակցել է Իսրայելի ԱԳՆ «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը:

Արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ դեսպան Արմեն Սմբատյանը նշել է այն հատուկ խորհրդանիշը, որ դեսպանությունը սկսում է աշխատել հրեական օրացույցով Նոր տարվա հենց նախօրեին։ Բացի այդ՝ նա Ռոշ հա-Շանայի առիթով շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին՝ մաղթելով խաղաղություն, բարգավաճում, բարեկեցություն, առողջություն ու հաջողություններ: «Երջանիկ և օրհնյալ Նոր տարի։ Շանա տովա-հատիմա տովա»,- ընդգծել է նա եբրայերենով:

Իր հերթին, Իցհակ Կարմել-Կագանն Իսրայելի անունից ողջունել է Հայաստանի դիվանագիտական առաքելության բացումը՝ շեշտելով, որ երկրների միջև  հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, իսկ անկեղծ ու կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա ապագայում լուծել ցանկացած մակարդակի խնդիրներ, եթե դրանք առաջանան: