|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում. հայտնում է haqqin.az-ը:
Տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր` տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում։
Զրույցի ընթացքում Ալիևը Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։ Ալիևն իր և ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Նազարբաևին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար։