| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 2-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, նույն բաժնի քննչական խումբը խուզարկություններ է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ` խուզարկության պատճառը եղել է քննչական բաժնում հարուցված քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով: Քրգործը հարուցվել է հունիսի 2-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացած մի քաղաքացի: Վերջինս Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: