Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Վարչապետի՝ Արարատի մարզի նկատմամբ հավակնությունները որդուն Արտաշատի քաղաքապետ կարգելով չեն սահմանափակվում: Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը հիմիկվանից «հարթում» է որդու՝ դեպի մարզպետ տանող ճանապարհը:
Մենք 2 ամիս առաջ էինք գրել, որ Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին զգուշացրել է, որ նրան 2 տարի անց փոխարինելու է իր որդին, սակայն մարզպետարանի մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի օրերն արդեն հաշված են, քանի որ վարչապետը մտադիր է այդ աթոռը հանձնել իր հովանավորյալ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին, որը հայտնի է խարդավանքներ հյուսելու «շնորհքով»: Վերջինս մարզում կձևավորի «համապատասխան» մթնոլորտ, որ Արգամ Հովիկիչը հետո դժվարություններ չունենա: Ի դեպ, Մարգարյանն աշխատակազմի ղեկավար է եղել դեռևս 2006-ից, սակայն Արամայիս Գրիգորյանի օրոք հեռացվել է, ապա՝ Ռուբիկ Աբրահամյանի ժամանակ, վերականգնվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։