|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Աստանայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և Հայաստանի եվրասիական ինտեգրման հետագա ճակատագրի մասին, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ չէր ցանկանա իր թշնամուն տեսնել այնպիսի վիճակում, ինչպիսի վիճակում երեկ հայտնվել էր Սերժ Սարգսյանը:
«Էդքան խեղճացած ու անտեր, մեղքս գալիս էր: Բայց մնացած երկրների ղեկավարների պահվածքից, դիրքից, խոսքի ուժգնությունից քեֆս գալիս էր: Ափսոսում եմ, որ իմ երկիրն ունի այնպիսի ղեկավար, որը չի զգում, որ իր հետևում ժողովուրդ կա կանգնած, նա դաս չսովորած աշակերտի վիճակում էր: Կարճ կլինեմ` Սերժ Սարգսյանի համար ամենահարմար ժամանակն է` հրաժարական տալու»,- ասաց պատգամավորը: