Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում Տիգրան Խաչատրյանի ձերբակալության հարցը քննարկելիս, նրա հայրը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, միջանցքում «հերթապահել» է ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի ընդունարանի մոտ՝ ցանկանալով արժանանալ նրա ընդունելությանը: Ու երբ արդեն հստակ որոշվել է, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվելու է, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հովսեփյանը Սյունիքի մարզպետին մեկ նախադասություն է ասել. «Մնացած բոլոր հարցերով՝ նախագահին»: Այսինքն՝ ՔԿ ղեկավարը Սուրիկ Խաչատրյանին ուղարկել է Սերժ Սարգսյանի մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյուևիքի մարզպետը համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողության ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ կայացե՞լ է արդյոք այդ հանդիպումը, կամ ի՞նչ արդյունք է ունեցել, առաջիկայում կպարզվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։