|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը փորձում է հետխորհրդային տարածքում հաստատել իր ազդեցությունը, սխալ են և որպես գործիք են կիրառվում տեղեկատվական պատերազմում: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ Սանկտ Պետերբուրգում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր վզին փորձում են փաթաթել այն պիտակը, թե մենք պատրաստվում ենք վերականգնել կայսրությունը՝ Խորհրդային Միությունը, բոլորին ենթարկել մեր ազդեցությանը: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- Պուտինի հայտարարությունն է փոխանցում РИА Новости-ն:
Պուտինի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի նախագծում ևս չկա որևէ բան, որը կվկայեր ԽՍՀՄ-ի վերաստեղծման ծրագրի մասին: Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, որ այդ համաձայնագիրը բացառապես տնտեսության ոլորտում ջանքերի մեկտեղման մասին է: