կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 22:01
Հասարակություն

Հայաստանը մտադիր է մինչև 2015 թվականը դառնալ կարմրուկից և կարմրախտից ազատ գոտի

Հայաստանը մտադիր է մինչև 2015 թվականը դառնալ կարմրուկից և կարմրախտից ազատ գոտի

Պոլիոմիելիտից զերծ Հայաստանը նախանշում է մինչև 2015 թվականը երկիրը դարձնել նաև կարմրուկից և կարմրախտից ազատ գոտի։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանն այսօր՝ ՀՀ առողջապահության նախարարությունում Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

 

Վանյանի խոսքով՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում ձեռք բերված բարձր ցուցանիշներն արդյունք են իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում պատվաստումների 95-96 տոկոս ընդգրկվածության։

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի աջակցության ծրագրի շրջանակներում «Ռոսպոտրեբնադզորի», «Սպիդ ինֆոսվյազ» տարածաշրջանային ՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի շրջանակներում աշխատանքային միգրացիայի առավել բարձր մակարդակ ունեցող 60 համայնքում հաջողությամբ իրականացվում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագիրը` աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում:

 

Նույն ծրագրով վերապատրաստվել է 540 մասնագետ: Ընդլայնվել և վերանորոգվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետազոտության և խորհրդատվության ենթակառուցվածքը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: