|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեկ երեկոյան 15 տարվա պատժի կրումից հետո ազատ է արձակվել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանը (Մանախ մականունով): Հիշեցնենք, որ Մանախը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով: Նա, սակայն, մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել:
Yerkir.am-ի հետ զրույցում Մանախը հայտնեց, որ ազատ արձակվելուց հետո անմիջապես եկել է տուն: «Էս երկրում ամենասուրբ ու մաքուր բանը հարազատներն են, դրա համար առաջինը նրանց եմ այցելել»,- ասաց նա:
Մալախը հայտնեց, որ ազատության մեջ մտադիր է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: «Անիմաստ կլինի այսքան տարվա պայքարը թողնել անհետևանք և մյուսներին չօգնել»,- ասաց նա:
Նշենք, որ Արթուր Այվազյանը պատժի կրման ընթացքում պայքարում էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, ինչը նրան, փաստորեն, չհաջողվեց: