Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց վարչապետին` ասելով, որ գազ բառը բացակայում է ծրագրում:
«Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Հայաստանը հրաժարվում է շարունակել աշխատանքները գազի արդյունահանման ուսումնասիրությունների առումով և հրաժարվում է այլընտրանքային գազի ներմուծման քննարկումներից: Գազ բառի բացակայությունը ծրագրում նշանակո՞ւմ է, արդյոք, որ գազային ոլորտը Հայաստանը հանձնում է իր ստրատեգիական պարտնյոր Ռուսաստանին»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետն ասաց, որ անպայման շարունակելու են այլընտրանքային գազի ներմուծման աշխատանքները, եւ Իրանի հետ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են. «Այս մեկ ամսվա մեջ ես հասցրել եմ քննարկումներ անցկացնել էներգետիկ ոլորտի հետ, և մենք ունենք լուրջ պրոբլեմներ: Հիմա կառավարության ծրագրի հաստատումից հետո պետք է անցնենք այդ խնդիրներին: Պետք է հստակ որոշումներ կայացնենք և խորացնենք այլընտրանքայինը: Իրանի հետ ես լուրջ տրամադրված եմ հարաբերությունները խորացնել եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի երկու կառավարությունների միջև քննարկումներն ու ծրագրերը իրականություն դառնան»,- ասաց նա: