|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Ժողովուրդը» գրում է.«Շաբաթ օրվանից սկսած մայրաքաղաքում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Սակայն երեկվա դրությամբ ձերբակալվել էր փեսաներից միայն մեկը՝ Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը։
Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Վերնիսաժի կրակոցներին մասնակից է եղել նաև Գոռի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է։ Ու թեև Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե իր փեսան դեպքի ժամանակ տանն է եղել՝ թոռնիկի և դստեր հետ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Մանուկյանն անգամ աշխատանքի չի գնացել Կիևում ու մեր տեղեկություններով՝ երեկ շտապ ժամանել է Հայաստան։ Արդյո՞ք Վերնիսաժի միջադեպն է պատճառ եղել, թե ոչ՝ դեռ հայտնի չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։