|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Այսօր «Վերնիսաժ»-ում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված անձինք դեռ վիրասրահում են: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:
Նաև տեղեկացրեցին, որ իրենց մոտ տեղափոխված տուժածներն են` 30-ամյա Նորայր Հարությունյանը, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 72-ամյա Մնացական Սուքիասյանը, 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը և 64-ամյա Ալբինա Բադալյանը:
Հիվանդանոցից հրաժարվեցին պատասխանել մեր այն հարցին, թե վիրավորներից որևէ մեկի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է: