|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ, iLur.am-ի հավաստի տեղեկություններով, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը: Ինքը՝ Ալեքսանյանը, առավոտվանից չի պատասխանում հեռախոսազանգերին եւ չի հերքում տեղեկությունները:
Մեր զանգերը ժամեր շարունակ անպատասխան էին մնում: Yerkir.am-ը փորձեց զրուցել ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հետ: Ուշագրավ է, որ մարզիչը հերքեց, թե նման միջադեպ է եղել:
«Մամուլում տեղ գտած նյութերը չեն համապատասխանում իրականությանը: Հնարավոր է` այդ ամենը ինչ-որ մեկի կողմից մտածված քայլ է եղել: Ես, բնականաբար, անհանգստացած եմ եղել և զրուցել եմ նրա հետ: Նա ասաց, որ պարզապես կանգնեցրել են ավտոմեքենան և պահանջել փաստաթղթերը: Ամեն ինչ կարգին է եղել և ասել են` բարի ճանապարհ»,- ասաց մարզիչը:
Yerkir.am-ի այն հարցին, թե Արթուրը նորմալ հաճախո՞ւմ է մարզումներին, մարզիչը պատասխանեց, որ մարզումներն ընթանում են բնականոն հունով` երեք օրից կսկսվի ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: