Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հունվարի 31-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հայր և որդի՝ 1964 թ. ծնված Սմբատ Փ.-ն և 1992 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն ու հայտնել, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհին անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրենց:
Մեկնած օպերատիվ խմբին Սմբատ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Փամբակ գյուղի սկզբնամասում իրենց ատոմեքենան կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած 4 անծանոթ քաղաքացիներ, վիճաբանել և ծեծի ենթարկել իրեն և որդուն` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում՝ փետրվարի 2-ին, ժամը 19.00-ին, բաժին են ներկայացել նշված «ԲՄՎ 754»-ի վարորդ, 1985 թ. ծնված Արտաշես Գ.-ն, 1982 թ. ծնված Արայիկ Ս.-ն, 1984 թ. ծնված Սմբատ Թ.-ն, 1993 թ. ծնված Արծրուն Շ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: