կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 11:38
Հասարակություն

Բնապահպանության նախարարությանը հաջողվում է լուծել ջրի խնայողության հարցը

Բնապահպանության նախարարությանը հաջողվում է լուծել ջրի խնայողության հարցը

Այսօր տարին ամփոփեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ օրենսդրության ոլորտում 2015-ին ընդունվել են 59 իրավական ակտեր, որոնից 4-ը օրենքներ են: Նախարարն առանձնացրեց երկու օրենք` ընդերքի մասին օրենքը, երբ այդ բնագավառում ներմուծվեց ընդերքի թափոններ հասկացությունը, որը հնարավորություն է տալիս բնապահպանական վճարներ ավելացնել, և մյուս կարևոր օրենքը` ջրային օրենսգիրքը, որը երկու տարի է, ինչ գտնվում էր ԱԺ-ում և վերջերս միաձայն ընդունվեց:

Նախարարը նշեց, որ Արարատյան դաշտավայրում շարունակվում է ապօրինի հորերի լուծարումը. նման հանձնարարական է եղել նախագահի կողմից: Ըստ այդմ` լուծարվել ու կոնսերվացվել է 8 հոր, 2016-ին նախատեսվում է լուծարել ու կոնսերվացնել 22 հոր:

Արամայիս Գրիգորյանի խոսքով` կարևոր քայլ էր սակավաջրության մասին որոշումը, որը նպատակ ուներ աապահովել ջրի խնայողություն: Ըստ նախարարի` այդ աշխատանքների արդյունքում հաջողվել է իրականացնել 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետրից ավելի խնայողություն, ինչի արդյունքում ջուրը կայունացել է և նվազման միտումներ չունի, իսկ բնակիչներն էլ փաստում են, որ ջրի ճնշումն ավելացել է:

«Ջրի վարձավճարները ժամանակի ընթացքում ավելանալու են»,- տեղեկացրեց նախարարը:

Նա նշեց, որ ձեռքի տակ արդեն ունեն երկու ջրավազանի կառավարման պլան, որը նպատակ ունի արդյունավետ օգտագործել ջուրը: