Սերժ Սարգսյանն ընդունեց Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դիմումը
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով հրաժարականի մասին իր հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանը որոշել է Արթուր Բաղդասարյանին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: