Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ են դառնում: Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք պատճառում են քաղաքացիական անձանց մահ և վիրավորումներ՝ մեզ համար խստորեն դատապարտելի արարքներ են: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ցավալի է, անկախ այն հանգամանքից՝ այդ մասին հաղորդագրություն ենք ստացել, թե տեսել ենք տեղում աշխատելիս»,- նշեց Ամատունին:
Նրա խոսքով՝ քաղաքացիականներին պատճառված վնասների մասով իրենք աշխատանքներ են տանում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միշտ չէ, որ կարողանում են համայնքներ հասնել: Ամատունին հայտնեց, որ այդ վնասների գնահատականները կտրվեն մի փոքր ավելի ուշ, երբ կկարողանան այցելել համայնքներ և ֆիզիկապես այնտեղ ներկա լինել:
«Մենք շարունակում ենք ցավով և անհանգստությամբ հետևել իրավիճակին: Լինելով ոչ քաղաքական կազմակերպություն, խախտումներ նկատելու դեպքում, կողմերի հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում քննարկելու ենք լրացուցիչ և շատ հանգամանալից»,- ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը: