կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 09:54
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանի հույսը կրկին քրեական պատմություններով հայտնի Ակայի վրա է. «Ժողովուրդ»

Արթուր Բաղդասարյանի հույսը կրկին քրեական պատմություններով հայտնի Ակայի վրա է. «Ժողովուրդ»

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին՝ քրեական պատմություններով հայտնի Ակային։ Ուշագրավը, սակայն, ոչ թե նրա առաջադրվելն է, այլ որ Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավւսլել ու ՀՀԿ-ի դեմ պայքարել այն դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի թիմակիցն էր։ «Ժողովուրդը գիտի, որ ես Սերժ Սարգսյանին շատ եմ ընդունում, հարգում եմ իրականից, ի սրտե։ Դրա համար էլ ընտրում են։ Իմ հետ շփվողները մենակ Սերժ Սարգսյանին են ընտրում, մյուսներով ես չեմ հետաքրքրվել։ Իրականից, ուզում է՝ իմ հարազատ ախպերս դներ թեկնածությունը, ես, հորս արև, պիտի ասեի, որ միաձայն Սերժ Սարգսյանին ընտրեն»,– մի առիթով2013 իր հարցազրույցում ասել էր Փելեշյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։