կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 15:32
Աշխարհ

Ժիրինովսկին հայտարարել է, թե իբր Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկանում են միանալ ՌԴ-ին

Ժիրինովսկին հայտարարել է, թե իբր Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկանում են միանալ ՌԴ-ին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին երեկ երեկոյան Эхо Москвы-ի ուղիղ եթերում հայտարարել է, թե բոլորը, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը ցանկանում եմ միանալ Ռուսաստանին:

 

Эхо Москвы-ի եթերում քննարկվել է  Արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ժիրինովսկին հայտարարել է, որ այն Ռուսաստանի պատմական տարածքն է և պետք է վերադարձվի Ռուսաստանին: «Դա Ռուսական կայսրությունն է, դա ԽՍՀՄ-ն է»,- ասել է նա:

 

Զրույցի ընթացքում լրագրողը հարց է ուղղել Ժիրինովսկիին ՝ հնարավո՞ր է, որ նման հանրաքվե մի օր անցկացվի Ռուսաստանում, ինչին նա պատասխանել է. «Իհարկե կարելի է, բայց չեն ցանկանում: Ես առաջարկել եմ, չեն ցանկանում, մնում են Ռուսաստանի կազմում: Մեր ոչ մի սուբյեկտը չի ցանկանում դուրս գալ Ռուսաստանի կազմից, իսկ մեզ բոլորն են ցանկանում միանալ: Բոլորը՝ Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Այո, գիտեք, վրացիները մեզ ուղղակի պաշտում են»:

 

Տեսանյութը՝ այստեղ: