կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-12 13:32
Առանց Կատեգորիա

Նախարարները բարձր խավի մարդիկ են, նրանք «ավել չեն անի»

Նախարարները բարձր խավի մարդիկ են, նրանք «ավել չեն անի»
Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Այսօր առավոտյան կառավարության շենքի հարակից տարածքում շաբաթօրյակ էին անում կառավարությանը սպասարկող «Սպասարկում» ոչ առևտրային կազմակերպության կանայք: Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ շաբաթօրյակին չեն մասնակցում նախարարության մնացած աշխատակիցները` կանայք և տղամարդիկ, այլ միայն սպասարկման բաժնի աշխատողներն են, կանայք զարմացան. «Որ նախարարները գան ու այստեղ ավելով մաքրե՞ն, նման բան հնարավոր չէ, իրենք բարձր խավի մարդիկ են, իսկ մենք` ցածր խավի»: Շաբաթօրյակին մասնակցող կանանցից ամենահումորովն էլ հույս ուներ ոսկի գտնել մաքրած աղբի մեջ: