|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը ասել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղից առաջ Կրիստիանու Ռոնալդուի բացակայությունն այնքան էլ չի հեշտացնի իրենց գործը:
«Այնպիսի թիմ, ինչպիսին «Ռեալ»-ն է, կարող է Ռոնալդուինարժանի փոխարինող գտնել: Օրինակ` այդ դիրքում պորտուգալացուն կարող է փոխարինել Իսկոն, իսկ եթե Իսկոն դուրս գա խաղադաշտ, մենք պետք է շատ ուշադիր լինենք նրա նկատմամբ, ինչպես ցանկացած այլ խաղացողի, ով պետք է խաղա մեր դեմ»,- ասել է մյունխենյան թիմի ֆուտբոլիստը: