Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի թեկնածուների շարքում հայտնվել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անունը: Հարցին, թե որքանո՞վ է համապատասխանում տեղեկությունն իրականությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻՊ-ը պատասխանեց. «Կարծում եմ, որ դրանով փորձում են մեզ շեղել կարևոր խնդրից` մարդու իրավունքների պաշտպանությունից»:
Իսկ թե ո՞ւմ է ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում, Կ. Անդրեասյանն ասաց, որ կպատասխանի այդ հարցին երեք տարի հետո, երբ այլևս օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնելիս չի լինի:
Նա նաև ասաց, որ թեև Տիգրան Սարգսյանի հետ աշխատելու ընթացքում խնդիրներ շատ են եղել, սակայն շնորհակալ է նրան այն բանի համար, որ այս տարվա փետրվարի 27-ին կառավարության կողմից հաստատվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը», որում ներկայացված է իրենց կողմից արված 109 առաջարկ: «Եթե նոր վարչապետն իրագործի այդ ծրագիրն, ապա մեր երկիրը Շվեյցարիայի նման երկիր կլինի»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Նա նշեց նաև, որ ներկայումս մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանն ավելի առաջադեմ է Հունգարիայից, և մեր դիրքերը բավականին առաջ են ԱՊՀ երկրների շարքում: