կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 12:15
Հասարակություն

Պուտինը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին

Պուտինը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Երևանում անցկացվող` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների  III միջազգային ֆորումի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի օգնության համար. հայտնում է kremlin.ru-ն:

«Պատահական չէ, որ  ներկայիս հանդիպումն ընթանում է Երևանում: Այս տարի լրանում է արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի՝ գիտնական-արևելագետների պատրաստման գործում ՄԳԻՄՕ-ի նախորդի ստեղծման 200-ամյակը: Այդ ինստիտուտն իրավամբ դարձել է Ռուսաստանի և Հայաստանի գիտական, մշակութային, ինտելեկտուալ ու հոգևոր կապերի խորհրդանիշը»,- նշվում է ՌԴ նախագահի ուղերձում: