|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ մի խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը` բողոքելով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման դեմ: Նշենք, որ բողոքող պռոշյանցիներին են միացել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ճանապարհը փակած գյուղացիներին ոստիկաններն առաջարկում են բացել ճանապարհը, որովհետև գլխավոր դատախազը ներկա պահին գտնվում է Տավուշի մարզում և չի կարող ներկայանալ: Ըստ ոստիկաններից մեկի՝ վաղը գլխավոր դատախազությունում պատրաստվում են ընդունել պռոշյանցիներին և քննարկել նրանց հետ բոլոր հարցերը: Սակայն պռոշյանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:
Աղվան Վարդանյանը առաջարկում է ավելի լավ տարբերակ` խոսել գլխավոր դատախազի հետ և հանդիպման համար կոնկրետ օր ու ժամ պայմանավորվել, որպեսզի դատախազն անձամբ գա Պռոշյան: