|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանը հնարավոր է դուրս գա ԵԽԽՎ-ի կազմից: Այդ մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը. հայտնում է Эхо Москвы-ն:
Ուկրաինայի դեպքերից հետո Ռուսաստանի հասցեին քննադատությունները գնալով ակտիվանում են: Չի բացառվում, որ ԵԽԽՎ` ապրիլի 7-ին մեկնարկող նստաշրջանի ժամանակ իրավիճակն այնքան սրվի, որ ԵԽԽՎ անդամները առաջարկեն ռուսական պատվիրակությանը զրկել լիազորություններից: Սակայն Պուշկովը նշել է, որ Ռուսաստանը հակառակորդներին նման հաճույք չի պատճառի: «Եթե ամեն ինչ այդ կերպ զարգանա, Ռուսաստանը ինքը դուրս կգա ԵԽԽՎ-ից»,- ասել է նա: