|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքից հանվել է ՀՀ 316-րդ հոդվածի 2-ին մասը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Նրան նոր մեղադրանք առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենց համար նոր մեղադրանք առաջադրելը զարմանալի չէր, քանի որ նախաքննության ընթացքում անընդհատ շահարկվում էր այդ հարցը:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
Ի դեպ, նոյեմբերի 5-ի գործով նախաքննությունը գրեթե մոտենում է ավարտին: