Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Ստեփան Մարգարյանը արձագանքեցին լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ ասել է, թե իբր Գագիկ Ծառուկյանին հրամցրել էին բարդ ձևակերպումներով բեռնված ելույթ:
Ստեփան Մարգարյանը նշեց. «Ինչ վերաբերում է հրամցնելուն, ապա կարող եմ ասել, որ դրանք Գալուստ Սահակյանի խոսքերը չեն: Համենայն դեպս, այս տեքստը հաստատ Գալուստ Սահակյանը չի գրել: Ես սա վիրավորելու համար չեմ ասում, ուղղակի ասում եմ, որ սրանք Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն: Ես կնախընտրեի ցանկացած քաղաքական գործչի հետ բովանդակային բանավեճի մեջ մտնել: Նրանք, ովքեր հակասություն են փորձում փնտրել, դա պոպուլիզմ է ու վիրավորական»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն խուսափում օգտագործել վարչապետի անունը: «Եթե լսեք իմ ելույթները, ապա կտեսնեք, որ դրանցում քչություն չեն անում կառավարությանը կամ Հովիկ Աբրահմայնին ուղղված իմ քննադատությունները»,- ասաց պատգամավորը: