կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 22:23
Քաղաքական

Հայաստանը վերահաստատեց, որ ճանաչում է Ղրիմի հանրաքվեի արդյունքները

Հայաստանը վերահաստատեց, որ ճանաչում է Ղրիմի հանրաքվեի արդյունքները
Չնայած ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձեւին, բայց այսօր քվեարկության ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին: Նշենք, որ բանաձեւը չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի օրինականությունը: Բանաձեւն ընդունվեց ձայների` 100 կողմ, 11 դեմ եւ 58 ձեռնպահ  հարաբերակցությամբ: Հայաստանից բացի, բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Կուբան, Բոլիվիան, Վենեսուելան, Նիկարագուան, Սուդանը, Զիմբաբվեն: