|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն այսօր վստահեցրել է, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեն, որը տարածաշրջանային իշխանությունները նախատեսում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի անցկացվի: Այդ մասին, ըստ ТАСС-ի, գրում է El Pais-ը:
Ըստ թերթի` վարչապետն ընդգծել է, որ «օրենքն ու ժողովրդավարությունը չի կարելի տարանջատել», ապա հավելել է, որ «Իսպանիան զարգացած ժողովրդավարություն է»:
Իսպանիայի վարչապետը, ով ներկայումս արձակուրդում է, չի բացառել, որ օգոստոսի 16-ին կհրավիրի Նախարարների խորհրդի արտակարգ նիստ, եթե կատալոնական իշխանությունները փորձեն հաստատել հանրաքվեի մասին օրենքը:
Կատալոնիան Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավարություն է, որն անկախանալու մտադրություն ունի: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու մասին բանաձևին, սակայն երկրի Սահմանադրական դատարանը չեղարկեց այն: Չնայած դրան` հունիսի սկզբին ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարեց, որ անկախության հանրաքվեն անցկացվելու է հոկտեմբերի 1-ին: Կատալոնացիները պատրաստվում են պատասխանել հարցին` «Ցանկանում ե՞ք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն` կառավարման հանրապետական ձևով»: