|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ըստ Haberler-ի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել է A Haber-ի և Atv-ի համատեղ ծրագրին և ուղիղ եթերում պատասխանել հարցերին: Նա անդրադարձել է վերջերս համացանցում հայտված ձայնագրություններին` ասելով, որ Թուրքիայի ժողովուրդը կուլ է գնում Facebook-ին և Youtube-ին, սակայն ինքը թույլ չի տա նման բան, և եթե հարկ լինի, կփակի այդ երկու սոցցանցերը:
Էրդողանը հավելել է նաև, որ չի հասկանում որոշ ցուցարարների պարզած պաստառների «հորինված» գրությունները, և թե ի՞նչ են նրանք ուզում դրանցով ասել: Նա հայտնել է, որ դադարել է օգտագործել գաղտնիությունն ապահովող հեռախոսներ: «Լսում եք` լսեք: Սա արդեն ավելի է, քան խայտառակություն»,- ասել է Էրդողանը: