|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բացառվում է, որ ՀՅ դաշնակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը` երեկ, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:
«Դա բացառված է: Քաղաքականության մեջ, ասում են, չկա անկարելի բաներ, բայց դա բացառված է: Դա չին կարող լինել: Դա վերջնական հարց է: Մենք որեւէ կերպ չենք բանակցում, որ իրեն պաշտպանենք, նման հարց չկա: Իսկ գործող նախագահի պարագայում մենք ընդդիմություն ենք, եւ բացառված է, որ իրեն պաշտպանենք»,-ասել է Հրանք Մարգարյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ընտրությունները բոյկոտելուն Դաշնակցությունը դեմ է, քանի որ դրանից կշահի միմիայն իշխանությունը. տեղեկացնում է «Հայկական Ժամանակ»-ը: