Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ «Հայկական ժամանակը» անդրադարձել էր իր թղթակցի հետ ԵՊՀ-ում կատարվածին: «Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են իրենց թղթակցին, ով ուսանում է այս բուհում եւ շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին՝ ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով: Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ եւ դուռը փակել»,- գրել էր թերթը և նկարագրել որպես Արթուր Գևորգյան ներկայացած անձի հետ թղթակցի զրույցը: Ըստ թերթի` ակնհայտ է, որ Հայաստանի ԱԱԾ-ն պարզապես փորձել է հավաքագրել «ՀԺ»-ի թղթակցին:
Սակայն այսօր yerkir.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը նշեց, որ ԱԱԾ-ն որևէ առնչություն չունի դեպքին, և որ իրենք նման անունով աշխատակից չունեն: «Դա հեչ մեր հիմնարկին վերաբերող նյութ չի, այդ անունները որևէ կապ չունեն ԱԱԾ-ի հետ` գրածից երևում է»,- ասաց նա: