Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» գրում է.
«Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են մեր թղթակցին, ով ուսանում է այս բուհում եւ շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին՝ ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով: Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ եւ դուռը փակել: Ու այստեղ սկսվել է կինոն: Երկու անհայտ անձինք մեր թղթակցին սկսել են հարցաքննել, իսկ երբ նա պահանջել է ներկայանալ, մեկն ասել է. «Հ1»-ի կադրերի բաժնի պետն եմ, Արթուր Գեւորգյան»:
«Հ1»-ի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կադրերի բաժնում միայն կանայք են աշխատում եւ նման անունով մարդ գոյություն չունի: Եւ ուրեմն, ովքե՞ր էին այս երկուսը, որ ԵՊՀ աշխատակազմին կարողացել էին ստիպել այդպես հապշտապ կանչել ուսանողին, իրենց առանձին սենյակ տրամադրել եւ մոտ 40 րոպե չանհանգստացնել:
Լրագրողը, բնականաբար, սենյակից դուրս գալով, այս հարցը տվել է, ինչին ԵՊՀ-ում պատասխանել են, թե նրանք ասել են, որ «վայենկոմատից» են: Ստացվում է՝ ցանկացած ոք կարող է գնալ մայր բուհ, ներկայանալ ինչ-որ տեղից եւ ուսանողներից ցանկացածի հետ «օպերացիա» իրականացնել: Թե իրականում ովքեր են այս մարդիկ եւ ինչ էին ցանկանում «ՀԺ»-ի լրագրողից, պարզ է դառնում նրանց խոսակցության մանրամասներից, տված հարցերից, առաջարկներից, որոնց հետեւում ցցված են Ֆելիքս Էդմոնդովիչի երկար ականջները:
Ակնհայտ է, որ Հայաստանի ԱԱԾ-ն պարզապես փորձել է հավաքագրել մեր թղթակցին: Եթե այդպես չէ՝ սա թող համարեն հաղորդում հանցագործության մասին եւ պարզեն, թե այդ ովքեր էին, որ սպառնում էին լրագրողին»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: