|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ուկրաինացի դիզայներն ու հոգեբանը մեկնաբանել են Վիկտոր Յանուկովիչի ու նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի տների ճոխությունը. հայտնում է comments.ua-ն:
Ինտերիերի դիզայներ Նատալյան հարստության և ճոխության տեսանկյունից երևակայությունն ապշեցնող ոչինչ չի տեսել Յանուկովիչի նստավայրում: Իսկ դատախազի տան ինտերիերը խոսում է այն մասին, որ նա փորձել է նմանակել միջնադարյան առաջնորդներին։
Հոգեբանները նշում են, որ նարցիսիզմը, սերը շքեղության հանդեպ և առանձնանալու ցանկությունը լուրջ հոգեկան խնդիրների մասին են վկայում։ Ըստ Օլգա Կրիժանովսկայայի՝ Պշոնկան մեկուսացրել է իրեն աշխարհից և շատ հեռուն է գնացել իրականությունից: Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր շրջապատում են իրենց ոչ թե մտերիմ մարդկանցով, այլ կալվածքներով, բնակարաններով և տներով, խորապես դժբախտ են և տառապում են սիրո պակասից։