| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր անհամաձայնությունը հայտնեց քաղաքական մեծամասնության այն առաջարկին, որ գազամատակարարման հարցով խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ պետք է անցկացնել:
«Ինչո՞ւ է փակ, ի՞նչ տրամաբանությամբ: Եթե կան այնպիսի հարցեր, որ պետք է տվյալ նիստը փակ անցկացնել, դա հասկանալի է, բայց մնացած դեպքերում ինչո՞ւ է անցկացվում փակ: Թող չթվա, թե դուք ավելի հայրենասեր եք, քան ընդդիմությունը և այլընտրանքը: Մենք էլ կասենք, որ դուք եք ուզում շոու անել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա կարծիքով՝ նիստերը դռնփակ անցկացնելը նշանակում է անվստահություն, այնինչ` նիստում քննարկվելու են հանրությանը և յուրաքանչյուր քաղաքացու հուզող հարցեր: Արծվիկ Մինասյանը առաջարկեց հնարավորություն տալ ֆրակցիաներին, որ մասնագետներ ներգրավեն նիստում, ովքեր նաև հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր նյութերին և աջակցելու քննարկվող հարցի ուսումնասիրմանը: