Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ադրբաջանական ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվություն տարածել, ստել սեփական ժողովրդին: Դրանք համացանցը ողողել են նախ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` այսօրվա ասուլիսի մասին սուտ տեղեկատվությամբ: Թե իբր մեր նախարարը խուճապի մեջ է, շտապ ասուլիս է հրավիրել եւ հայտարարել, թե Ադրբեջանից խնդրում են խաղաղություն կնքել:
Այսքանով այսօրվա տեղեկատվական պատերազմը չի ավարտվում: Ադրբեջանցիները ապատեղեկատվություն են տարածել` հայտարարելով, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլի գյուղի միջնակարգ դպրոցի ուղղությամբ: Այս մասին գրել է իշխանական 1news.az-ը` նշելով, թե հրաձգությունը սկսվել է դասերի ժամանակ, երեխաներն արագ տարհանվել են, վիրավորներ չկան: «Ադրբեջանական ՊՆ-ն սահմանին տիրող իրավիճակը լարված է համարում»,- գրել է կայքը:
Ուշագրավ է, որ այն ամենը, ինչ անում է ադրբեջանական կողմը, հետո շատ արագ ԶԼՄ-ների միջոցով վերագրում է հայկական կողմին: Եվ փորձ է արվում, Ադրբեջանից զոհի կերպար ստեղծել: