|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եմենի մայրաքաղաք Սանայից հարավ գտնվող Թաիզ քաղաքում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 2 մարդ, մոտ 750-ը վիրավոր են: «Ալ Ջազիրայի» տվյալներով` ցույցը ցրելու ժամանակ ոստիկանները կիրառել են արցունքաբեր նռնակներ եւ մարտական փամփուշտներ: Ցուցարարներից մեկը վիրավորվել է կրծքից, երբ փորձել է պատռել երկրի նախագահի դիմանկարը:
Թաիզի հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոց ` պահանջելով երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը: Ցուցարարները հայտարարել են, որ իրենց երթը խաղաղ է, եւ որ իրենք դեմ են բռնությանը:
Ժողովրդական հուզումները երկրում չեն դադարում արդեն երրորդ ամիսն է: Նախագահ Սալեհն այսօր կոչ է արել դադարեցենլ բողոքի ակցիաները եւ սկսել «իշխանության խաղաղ հանձնման գործընթացը»:
«Մենք պատրաստ ենք քննարկել Սահմանադրության շրջանակներում իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է նա: