|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ևս մեկ անձ է կալանավորվել` նույն զորամասի կապիտան Արման Մուրադյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքը չարաշահելը):
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին զինծառայողներ Պարույր Մկրտչյանը և Շմավոն Կյուրեղյանը: Պարույր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Շմավոն Կյուրեղյանին` ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: