|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունվարի 27-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Միքայել Թարիվերդիեւին։
Կհնչեն Թարիվերդիեւի «Ջութակի կոնցերտը» եւ կոմպոզիտորի՝ հայտնի ու սիրված կինոնկարների համար գրված մեղեդիները։ Որպես մենակատարներ` հանդես կգան ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովը, Գեւորգ Դաբաղյանը (դուդուկ, Հայաստան), Ալեքսեյ Գորիբոլը (դաշնամուր, Ռուսաստան), Հայկ Կազազյանը (ջութակ, Ռուսաստան/Հայաստան), Գեւորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան):
Համերգը կղեկավարի Վերա Թարիվերդիեւան։