|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան 25-ամյակը:
Հայ ֆուտբոլիստը ֆեյբուքյան իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել բոլոր շնորհավորանքների և ջերմ մաղթանքների համար, նաև նշել, որ ժամանակն իսկապես արագ է թռչում:
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989-ին Երևանում: Ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ» ակումբում՝ 2006-ին: Մխիթարյանը չորս անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013):
Անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը, չնայած մեծ ձեռքբերումներին, շարունակում է մնալ համեստ, աշխատասեր և, ինչպես ինքն է ասում, երևանցի հասարակ տղա:
