Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական գույքի մասնավորեցումից 2013 թվականին գոյացել է ավելի քան 447 մլն դրամ, որից պետբյուջե է մտել մոտ 331 մլն-ը, համայնքային' 116 մլն դրամ: Նախորդ տարվա 353 մլն դրամ ցուցանիշն այս տարի գերազանցվել է 26 տոկոսով. լրագրողներին այսօր ասաց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի պետական գույքի օտարումից գոյացել է 1 մլրդ 260 մլն դրամից ավելի գումար, որից պետբյուջե՝ 1 մլրդ 13մլն դրամ, համայնք' 247 մլն դրամ: Անցյալ տարվա 807 մլն դրամ ցուցանիշը գերազանցվել է 56 տոկոսով:
Հայաստանում, շեշտեց ՊԳԿՎ պետը, բացի շուկայական գնից, այլ գնով պետական գույք չի օտարվում: Լրագրողների հարցին' նախատեսվա՞ծ է, արդյոք, եկող տարի որեւէ նախարարության կամ պետական գերատեսչության շենքերի վաճառք, մասնավորեցում կամ այլ գործարք, ինչպես եղավ անցնող տարում ԱԳՆ շենքի հետ, Արման Սահակյանը պատասխանեց, որ եկող տարվա համար դեռեւս այդպիսի գործարք նախատեսված չէ:
Ըստ Արման Սահակյանի` 2013 թվականի ընթացքում պետական գույքի վարձակալությունից պետական բյուջե է մուտքագրվել 293 մլն դրամից ավելի՝ նախատեսված 214 միլիոնի փոխարեն, կամ 37 տոկոսով ավելի: Այս ցուցանիշները նա պարզաբանեց իր ղեկավարած գերատեսչության ուշադիր եւ հետեւողական աշխատանքի հանգամանքով:
Ըստ տարվա ամփոփիչ տվյալների' լուծարման հանձնաժողովների գործունեության արդյունքում մարվել է շուրջ 51 մլն դրամ կրեդիտորական պարտք: Լուծարման գործընթացում է 59 կազմակերպություն: Իսկ ՊԳԿ վարչության հարուցած հայցերի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 73 մլն դրամ գումար:
2013 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է պետական բնակարային ֆոնդի գույքագրում, հաշվառում, ստեղծվել է հաշվառման բազա, մշակվել ռազմավարություն: «Այս ամենի արդյունքում առաջիկայում կլուծվեն շատ կարևոր սոցիալական խնդիրներ. պետական բնակֆոնդում բազմաթիվ շենքեր կան, որտեղ տարիներ շարունակ ապրում են անապահով ընտանիքներ, բռնագաղթածներ, նրանք կկարողանան իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, օրինակ՝ ուսուցչի տներում ապրողները»,- նշեց Արման Սահակյանը:
Պետական բնակֆոնդում հաշվառվել է 323 միավոր անշարժ գույք, որից 50-ը՝ հանրակացարան, 49 ուսուցչի տուն, 13 բնակարան, 16 ծառայողական բնակարան, 30 բնակելի տուն, 153 բազմաբնակարան շենքերում բնակարաններ, 2 հյուրանոց, 6 ննջարանային մասնաշենք, 4 այլ նշանակության օբյեկտ: Ամբողջը՝ 399 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով:
2013 թ. կառավարության որոշումներով' Ադրբեջանից բռնագաղթած 54 ընտանիքներ սեփականաշնորհել են իրենց զբաղեցրած 61 սենյակները: 123 տեղաբնակ ընտանիքների համար զբաղեցրած 140 սենյակների նվիրատվության որոշումներ են կայացվել: Եվս մի քանի նախագծեր կառավարությունում են:
Արման Սահակյանը նշեց նաեւ, որ աճուրդի կենտրոնում այս տարվա ընթացքում վաճառքի է ներկայացվել 1568 միավոր շարժական և անշարժ գույք, դրանցից վաճառվել է 388-ը, ինչի արդյունքում գոյացել է 58.5 մլն դրամ: