Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ կառավարության կայքում, ի գիտություն կառավարությունում հավատարմագրված լրագրողների, նշվեց, որ կառավարության վաղվա` դեկտեմբերի 19-ի նիստը տեղի կունենա ոչ թե սովորական ժամին` առավոտյան 11.00-ին, այլ ժամը 15.00-ին:
Բնականաբար, չի նշվում, թե ինչ պատճառով է հետաձգվել կառավարության նիստը, սակայն Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ դա պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոր մահվան հանգամանքով: Վարչապետը եւ նախարարները եւս պետք է ներկա լինեն թաղման արարողությանը, իսկ այդ դեպքում, միանշանակ, չեն կարող հասցնել վերադառնալ ու նիստ անցկացնել: Ուստի որոշել են կառավարության նիստը հետաձգել մոտ 4 ժամով, որպեսզի կարողանան Արցախից հասնել Երեւան ու կառավարության նիստ անցկացնել:
Նախագահի հոր հոգեհանգստի արարողությունը պետք է կայանա այսօր երեկոյան, իսկ թաղման արարողությունը` վաղը: Եվ, ըստ մեզ հասած տեղեկության, սկզբում պայմանավորվածություն է եղել, որ կառավարության կազմը կմասնակցի միայն հոգեհանգստին ու կվերադառնա, որպեսզի վաղը բնականոն ընթացքով անցկացնի հերթական նիստը: Սակայն ծրագրերը փոխվել են` որոշում է կայացվել գիշերն անցկացնել Արցախում ու վաղը առավոտյան էլ մասնակցել թաղման արարողությանն ու նոր միայն վերադառնալ: