|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը, և սա գործադիրի վերջին նիստն է այս կազմով:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, նաև նրանց, ում հետ այլևս չեն շարունակի աշխատել: Նա նշեց, որ թվում է, թե փոփոխությունները չափից ավելի երկար քննարկվել են, վերլուծվել:
«Մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է, և համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք, ինքներս էլ առանձնապես գոհ չենք, և մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը, նաև, ի վերջո, պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի համար, որ նախանշված է կառավարության և «Իմ քայլը» դաշինքի ծրագրում»,- ասաց Փաշինյանը: