Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր գազի գնի և որակի հարցը, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին, որը վերաբերում էր գազի կալորիականությանը կամ որակին:
«Սովետի ժամանակ քնից վեր էին կենում, սուրճը դնում էին կրակին, իջնում գոմ, կերակրում անասուններին, հետո գնում էին կոլխոզ` աշխատելու: Հիմա սուրճը դնում են գազին, գնում են անասուններին կերակրում են, գալիս են տուն կնոջը սիրում են, այդ ընթացքում սուրճը նոր հասցնում է եռալ: Ես կալորիականությունից չեմ հասկանում, բայց հնարավոր չի՞ այնպիսի գազ ներկրել, որ սուրճը շուտ եռա, ու շուտ սուրճ խմենք աշխատանքի անցնելուց առաջ»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարը պատասխանեց, որ հիմա արդեն շատ արագ են կնոջը սիրում, պետք է խորհուրդ տալ մի քիչ դանդաղ սիրել: