Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող օրենքի շրջանակներում այսօր ԱԺ նախագահին է հանձնվել դիմումը, ով 24 ժամվա ընթացքում պետք է այն ուղարկի Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկման դեմ ՍԴ դիմելու գործընթացի մասին: Նա նշեց, որ դիմումը ստորագրել է 36 պատգամավոր, իսկ ՍԴ-ում դիմումը ներկայացնելու են ինքը` Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև իրավաբաններ Արտակ Զեյնալյանն ու Մերի Խաչատրյանը:
Դիմումը պարունակում է 3 հիմնական հարց`կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք հոդվածները Սահմանադրությամբ հակասության մեջ լինելու հանգամանքը, միջնորդություն, որպեսզի կասեցվի օրենքի գործադրումը հունվարի 1-ից` մինչև ՍԴ-ի գործի քննության ավարտը, և բանավոր ընթացակարգով գործի քննությունը տանելը, որպեսզի վիճարկող կողմերը լիարժեք կարողանան ներկայանալ իրենց փաստարկներով:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ վաղը` 12:30-ին, լինելու է բողոքի ակցիա քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, որին մասնակցելու են դիմումը ներկայացնող պատգամավորները: Բողոքի ակցիայից հետո կլինի խաղաղ հավաք-երթ Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան: Պատգամավորը հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, ակցիայի մասնակիցների կողմից կլինի հայտարարություն, որը կփոխանցվի Սահմանադրական դատարանին: